Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի 
հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ավտոմեքենաների վրա են գրոհել Բելգորոդի մարզի Բորիսովի շրջանում. կան զոհեր և տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Պերևերզևը հայտնել է տարածաշրջանի կառավարության օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

«Այսօր անօդաչուների գրոհի է ենթարկվել երկու ավտոմեքենա, որոնք աշխատակիցների էին տեղափոխում «Ագրո-Բելոգորիե» ընկերությունների խմբի խոզաբուծական ֆերմաներ: Տուժել է 33 մարդ, 6-ը զոհվել են», - ասել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]